ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Twitter-ը դատի է տվել ԱՄՆ-ի կառավարությանը

Twitter-ը դատի է տվել ԱՄՆ-ի կառավարությանը
08.10.2014 | 11:59

Twitter-ի միկրոբլոգային սպասարկման ծառայությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ամերիկյան կառավարության՝ վիճարկելու համար վերջերս ընդունված օրենքները համացանցում վերահսկողության վերաբերյալ: Համաձայն գործող օրենքի՝ ընկերությունը չի կարող հրապարակել տեղեկություններ օգտատերերի տվյալներին վերաբերող կառավարության հարցումների մասին, եթե դրանք առնչվում են ազգային անվտանգությանը: Twitter-ը համարում է, որ դա խախտում է ազատ խոսքի իրավունքը, որն ամրագրված է ԱՄՆ-ի Սահմանադրության առաջին փոփոխության մեջ:
Ընկերությունը հայտարարել է, որ դիմել է դատարան ամերիկյան կառավարությանը ստիպելու՝ հաղորդել, թե ինչպես են գործածվում օգտատերերի մասին ստացած տվյալները: «Մենք համարում ենք, որ համաձայն առաջին փոփոխության իրավունք ունենք արձագանքելու օգտատերերի մտահոգություններին և ԱՄՆ-ի իշխանությունների պաշտոնական հաղորդագրություններին՝ տրամադրելով տեղեկություն ամերիկյան կառավարության վերահսկողության չափի վերաբերյալ», - իր բլոգում գրել է ընկերության փաստաբան Բան Լին: Twitter-ը հայցը ներկայացրել է ընդդեմ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի: Հայցն ընդունվել է Հյուսիսային Կալիֆոռնիայի դատարանում:

Դիտվել է՝ 1841

Մեկնաբանություններ